Ողնաշարավոր կենդանիների մեծ մասի բերանի խոռոչում ոսկրային գոյացություններ (որոշ ձկների մոտ՝ գտնվում են նաև կլանում), ծառայում են կերը բռնելու, պահելու և ծամելու, գիշատիչների մոտ նաև այն պատառոտելու համար։ Մարդու Ա., այլ օրգանների հետ միասին, մասնակցում են նաև ձայնի առաջացմանը: Ամենապարզ Ա. բրգանման են, բնորոշ են ձկներին, երկկենցաղներին և սողունների մեծ մասին: Ծամելու ֆունկցիայի հետ կապված կաթնասունների Ա. կառուցվածքը բարդացել և տարբերակվել ժանիքների, կտրիչների և սեղանատամների։ Զանազանում են Ա. կազմաբանական երեք մասեր՝ գագաթ կամ պսակ, վզիկ և արմատ: Ա. հիմնական զանգվածը գենթինն է, պսակի շրջանում այն արծնապատված է: Ա. ներսում կա խոռոչ՝ արմատային անցուղի (խողավակ): Թռչուններն Ա. չունեն։ Մարդն ունի 32 Ա.: Ա. կառուցվածքը կենդանիների կարգաբանական հիմնական հատկանիշներից մեկն է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին