Աչքի ցանցաթաղանթի լուսաընկալիչների՝ ցուպիկների և սրվակիկների լուսազգայուն մեմբրանի կառուցվածքային-ֆունկցիոնալ միավորը։ Տ. գ. մոլեկուլը կազմված է լույսը կլանող քրոմոֆորից և օպսինից՝ սպիտակուցի և ֆոսֆոլիպիդների կոմպլեքսից։ Քրոմոֆորը վիտամին A-լ֊ի ալդեհիդ, է (ռետինալ) կամ Ag (դեհիդրոռետինալի Օպսինները (ցուպիկային կամ սրվակիկային) և ռետինալները, զույգ առ զույգ միանալով առաջացնում են իրենց կլանման սպեկտրով առանձին Տ. գ.՝ ռոդոպսին (ցուպիկային Տ. գ,), յոդոպսին (սրվակիկային Տ. գ., որի առավելագույն կլանումը 562 նմ է), պորֆիրոպսին (ցուպիկային Տ. գ., 522 նմ) և այլն։ Տ. դ. առավելագույն կլանումների տարբերությունները կապված են նաև օպսինի կառուցվածքի, քրոմոֆորի նկատմամբ դրանց տարբեր փոխներգործությունների հետ; Ընդհանուր առմամբ այդ տարբերությունները կրում են հարմարողական բնույթ։ Օրինակ, այն տեսակները, որոնց Տ. գ. առավելագույն կլանում և թեքվում է դեպի սպեկտրի երկնագույն հատվածը, բնակվում են օվկիանոսի խորքերում, որտեղ լավ թափանցում են 470-ից մինչև 4Տ0 նմ երկարության լուսային ալիքները։