Աբսցես

աբցես

Աբսցեսը (թարախակույտ) օջախային թարախային բորբոքում է, որը բնութագրվում է թարախով լցված խոռոչի առաջացմամբ: Աբցեսը զարգանում է այն դեպքում, երբ բորբոքման օջախում տեղի է ունենում հյուսվածքի մեռուկ, այն ներծծվում է լեյկոցիտներով և լուծվում պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությամբ, որոնք արտադրվում են լեյկոցիտների մահացած ժամանակ:

Առաջացած թարախակույտը սահմանազատվում է հարևան  հյուսվածքից հատիկավոր հյուսվածքի շերտով, որը հարուստ է մազանոթներով: Այդ մազանոթների պատերից տեղի է ունենում լեյկոցիտների խիստ արտագաղթ, այսինքն, կարծես, առաջանում է թաղանթ: Այդ թաղանթը արտաքինից կազմված է շարակցական հյուսվածքային թելերից, որոնք հարում են չփոփոխված հյուսվածքին, իսկ ներսից` հատիկավոր հյուսվածքից և խիտ թարախից:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին