Ծնողական ուշադրության պակասը դեռահասներին դրդում է հանցագործության

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողական հոգատարությունից զրկված տղաները դեռահասության տարիքում հաճախ դառնում են դաժան: Փենսիլվանիայի համալսարանի սոցիոլոգները գնահատել են 85 բանտարկյալների տվյալները: Նրանք հայտնաբերել են, որ այն դեռահասները, ովքեր զրկված են եղել բավարար ծնողական ուշադրությունից, հաճախ դարձել են հանցագործներ, գրում է Science World Report-ը:

Հետազոտողները կարծում  են, որ անհրաժեշտ է ռիսկի խմբում գտնվող դեռահասներին տարբերակելու համար մշակել մի թեստային հարցաշար և մշակել կանխարգելիչ ծրագրեր՝ ուղղված բացասական հետևանքների կանխմանը:
 
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը նրա ագրեսիվ պահվածքի գլխավոր պատճառն  է: Ծնողական հոգատարության անբավարարությունը կարող է մեծացնել նման պահվածքի հավանականությունը: Գիտնականները ենթադրում են, որ ծնողների կողմից կիրառված ֆիզիկական բռնությունը կարող է երեխայի կողմից ընկալվել որպես ուշադրության դրսևորման յուրօրինակ ձև: 
 
Անտարբերության ուսումնասիրության հիմնախնդիրը պայմանավորված է նրանով, որ այն  չի համարվում  մեծերի կողմից փաստացի դաժան վերաբերմունք: Այն սեփական երեխաների նկատմամբ պահանջվող ուշադրության բացակայություն է, օրինակ՝ երբ ծնողները երեխաներին չեն ապահովում սնունդով և հագուստով, կամ, երբ հիվանդության դեպքում ծնողը երեխային չի տանում բժշկի: 25 հարցված երեխաների ծնողներն առնվազն մեկ անգամ խուսափել են իրենց պարտականություններից: Դեռահասների ագրեսիվ պահվածքը դրսևորվել է հասակակիցների կամ ծնողների հետ վեճերով, ուսուցիչների վրա հարձակումներով և զենքի կիրառմամբ՝ ինչ-որ մեկին ահաբեկելու, թալանելու կամ վնասելու նպատակով:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ scienceworldreport.com