Ծառ թեստ

doctors.am Ծառ թեստ

Փորձարկվողին առաջարկում են նկարել ցանկացած ծառ, միայն ոչ եղևնի, և նախազգուշացնում են, որ հանձնարարությունը նպատակ չունի գնահատել նրա նկարչական ընդունակությունները:
Գրաֆիկական պատկերը նկարվում է A4 ֆորմատի սպիտակ թղթի վրա, հասարակ մատիտով:
Տրվում է նաև ռետին:
Թուղթը փորձարկվողին են մեկնում երկարությամբ:
Թղթի շրջելը մեկնաբանվում է որպես բողոքական ընղիմություն կամ ղատողությունների անկախություն:

Աշխատանքի ժամանակը չի սահմանափակվում:
Աշխատանքն ավարտելուց հետո փորձարկվողին կարելի է հարցնել, կենդանի՞ է արդյոք ծառը, նրա մոտ կա՞ն արդյոք մահացած մասեր և որտե՞ղ են նրանք, ինչի՞ կարիք ունի այդ ծառը:

Նկարի վերևի մասն արտահայտում է հոգեկան - ինտելեկտուալ ոլորտը, զարգացվածությունը, նրա կապը շրջապատող աշխարհի հետ:

Միջին մասը ներկայացնում է գիտակցական կյանքը, զգացմունքները:

Նկարի ստորին մասը խորհրդանշում է անգիտակցականը, նյութական ոլորտը, սեռականությունը, բնազդները:

Թղթի ձախ կեսը ինքնադիտումն է, վերաբերմունքն ինքն իր նկատմամբ:

Աջ մասը արտացոլում է կապն ուրիշների հետ, էքստրավերսիան, հույսերը ապագայի նկատմամբ:

Որպես դեպրեսիայի նշան, կարելի է դիտել թելանման արմատները՝ նկարված թույլ սեղմված մատիտով, քայքայված, մեռած կամ ընկած ծառը, թոռոմած և թուլացած ճյուղերով, ծառի կամ սաղար թավոր մասերի փոքրությունը, բնի դեպի աջ թեքվածության բացտ կայությունը, հողի գծի բացակայությունը, բնի և ճյուղերի արտահայտումը մի պարզ գծով, նկարի դետալների ադքատությունը, ընկած տերևները:

Թույլ, ընդհատված գիծը ցույց է տալիս աստենիկությունը:
ՈւԺեղ, վառ արտահայտված, ընդհատված ստվերագիծը կարող է տագնապի նշան լինել:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am