«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է

Հայկական հակաքաղցկեղային լիգայի ու Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ «Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանս, որի ընթացքում մասնագետները քննարկեցին ոլորտին վերաբերող արդի խնդիրներ:
ՀՀԼ փոխնախագահ, «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Արամ Բադալյանը բացման խոսքում նշեց, որ կոնֆերանսն ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բժիշկներին հնարավորություն կտա ծանոթանալ ախտորոշման ժամանակակից զարգացումներին: «Այսօր մենք կփորձենք հակիրճ ներկայացնել Հայաստանում կիրառվող ախտորոշման ձևերը, ինչը յուրաքանչյուր մասնագետի կօգնի կազմել ցանկ, թե ինչ հերթականությամբ պետք է արվեն վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման գործողությունները»,-ընդգծեց նա: Բժշկի խոսքով՝ շատ կարևոր է, որ հիվանդը վիրաբույժին դիմի ճիշտ ախտորոշում ստանալուց հետո, քանի որ դա հեշտացնում է ինչպես էնդոկրինոլոգի, այնպես էլ վիրաբույժի աշխատանքը, ու չարորակ գոյացությունը կարող է կանխարգելվել վաղ փուլերում: «Հիվանդությունը երիտասարդացել է, հատկապես կանանց շրջանում՝ վերջին տասը տարիերի ընթացքում, կրկնակի աճել է վահանաձև գեղձի չարորակ հիվանդությունների թիվը, դրան զուգահեռ ավելացել է դիմելիությունը»,-նշեց Արամ Բադալյանը:

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ճառագայթաբան Գեղամ Աղաբեկյանը` ներկայացնելով «Վահանաձև գեղձի հիվանդությունների ուլտրաձայնային ախտորոշման ժամանակակից զարգացումները» թեման, նշեց, որ Հայաստանում վահանաձև գեղձի հետազոտություններն իրականացվում են բարձր մակարդակով: «Մեր երկրում կիրառվում են աշխարհում տարածված ախտորոշման հիմնական մեթոդները: Ամենակիրառվող, արագ, մատչելի և ամբողջական ինֆորմացիա հաղորդող մեթոդն ուլտրաձայնային հետազոտությունն է: Մենք նախատեսում ենք ներդնել նաև կոնտրաստային ուլտրաձայնային հետազոտման մեթոդն`ախտորոշման հնարավորություններն ավելի ընդլայնելու նպատակով»,-ասաց ճառագայթաբանը: Նրա խոսքով` կոնֆերանսը տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկներին հնարավորություն տվեց կենտրոնանալ մեկ ընդհանուր հարցի շուրջ:

«Վահանաձև գեղձի էլաստոգրաֆիան ու TRIADS (Վահանաձև գեղձի պատկերների, տվյալների և մեկնաբանությունների համակարգ) դասակարգման» վերաբերյալ խոսեց «Աղաբեկյան» ախտորոշիչ կլինիկայի բժիշկ-ռադիոլոգ Լուսինե Աղաբեկյանը: Նրա խոսքով` էլաստոգրաֆիան չի հանդիսանում ավելի մանրամասն հետազոտման ձև, քան ուլտրաձայնային հետազոտություն է:«Էլաստոգրաֆիայի տրամադրում է ինֆորմացիա ուլտրաձայնային հետազոտության միջոցով բացահայտված գոյացությունների կարծրության վերաբերյալ»: ԱնդրադառնալովTRIADS դասակարգմանը` բժշկուհին նշեց, որ վերջինս օգնում է մշակել ճիշտ գործելաոճ` կատարել վիրահատություն, բիոպսիա և այլն:

«Վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա բջջաբանական հետազոտությամբ» թեման ներկայացրեց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի ցիտոլոգ Անժելա Օհանյանը: Նրա խոսքով` բարակ ասեղային բիոպսիան համարվում է վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման պարտադիր եղանակ է: Այն թույլ է տալիս որոշել գոյացությունների կառուցվածքային փոփոխություններն ու բջջաբանական առանձնահատկությունները: «Մեթոդն ունի բավականին բարձր ճշգրտություն: Հետազոտության առավելությունն այն է, որ ցավազրկում չի պահանջվում, հասանելի են անգամ 1 սմ-ից փոքր` չշոշափվող հանգույցները, ժամանակատար չէ ու ֆինանսապես մատչելի է»,-ընդգծեց ցիտոլոգը:

Բժիշկների կողմից մանրամասն ու հաջորդաբար ներկայացվեցին «Ոսկրային համակարգի ու վահանձև գեղձի սցինտիգրաֆիա», «ՀՏ-ի դերը վահանաձև գեղձի մետաստատիկ կարցինոմայի ախտորոշման մեջ», «Հետվիրահատական յոդոդիագնոստիկայի նշանակությունը վահանաձև գեղձի կարցինոմայի ժամանակ», «Վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների հյուսվածքաբանական պատկերը» թեմաները: Մասնագետներով լի դահլիճը փաստեց, որ վահանաձև գեղձի ախտորոշման թեման արդիական է, իսկ նոր մեթոդները հետաքրքրում են շատերին:

«Կարող ենք ասել, որ  Հայաստանում իրականացվում է վահանաձև գեղձի հիվանադությունների համալիր ախտորոշում, և կարիք չկա այս խնդրով մեկնել արտերկիր»,-ասաց Արամ Բադալյանը: Նա նշեց, որ հաջորդ տարի մայիսին նախատեսվում է անցկացնել քառօրյա միջազգային կոնֆերանս «Գլխի ու պարանոցի վիրաբուժության շաբաթ» թեմայով` Եվրոպայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Կոնֆերանսի առաջին օրը կնվիրվի վահանաձև գեղձի վիրաբուժությանը, մյուս երեք օրերի ընթացքում կքննարկվեն գլխի ու պարանոցի ուռուցքների ախտորոշմանը, բուժմանն ու հետվիրահատական շրջանին վերաբերող հարցեր:

Արամ Բադալյանի խոսքով` Հայկական հակաքաղցկեղային լիգան հունիսի 17-ին իրականացրել է«Վահանաձև գեղձի հանգուցավոր գոյացությունների վարում» թեմայով սեմինար` 100-ից ավելի էնդոկրինոլոգների մասնակցությամբ: «Այս միջոցառումները շարունակական կլինեն: Դրանք կկազմակերպվեն նաև ՀՀ մարզերում և Արցախում»,-նշեց նա:

Աղբյուր՝ Doctors.am

«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
«Վահանաձև գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանսը փաստեց` ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է
վահանաձև գեղձ