«Յունիենզիմ». լավագույն միջոցը՝ մարսողության խանգարումների դեպքում

Մարսողական համակարգի խանգարումներն այլևս ձեզ չեն անհանգստացնի. «Յունիենզիմ» դեղամիջոցը լավագույնս կհաղթահարի ձեր օրգանիզմում առկա դիսպեպսիայի բոլոր 5 ախտանշանները:

Արդյունավետ կատարելով սպիտակուցների, ճարպերի մարսողությունը, դուրս բերելով տոքսիկ նյութերն ու քայքայելով բարդ ածխաջրերը՝ դեղամիջոցը հեշտորեն անցկացնում է ցավը, ծանրությունն ու անհարմարավետության զգացումը: «Յունիզմենի» կազմում գտնվող Սիմետիկոնը կանխում է գազերի առաջացումը, փորափքանքը և սրտխառնոցը, ազատում մետեորիզմի հետ կապված ցավերից ու անհարմարավետության զգացումից: Մարսողական ֆերմենտներ հանդիսացող պապաինը և սնկային դիաստազը նպաստում  են ճարպերի և ածխաջրերի մարսողությանը և դուրսբերմանը: Բաղադրիչներից ադսորբենտը կլանում է մարսողության ժամանակ առաջացած գազերն ու տոքսինները: Վիտամին PP-ն կարգավորում է մարսողության գործընթացը:

Շնորհիվ իր բնական բաղադրիչների՝ դեղամիջոցը կիրառելի է նաև հղիների մարսողական խնդիրների դեպքում, սակայն հղիության ժամանակ խորհուրդ է տրվում «Յունիենզիմով» բուժման փուլը անցնել բժշկի հսկողության ներքո, իսկ տևողոթյունը հասցնել նվազագույնի:
Մարսողական ամենատարբեր խանգարումների դեպքում դեղամիջոցը օգտագործվում է միայն 7 տարեկանից բարձր երեխաների համար: Հակացուցված է սուր պանկրեատիտի կամ քրոնիկ պանկրեատիտի սրացման, աղեստամոքսային հիվանդությունների սրացված փուլերի դեպքում:
Թեև «Յունիենզիմի» կազմում եղած բաղադրիչների քանակը բավական բալանսավորված է և հեշտ է յուրացվում, այնուամենայնիվ դեղամիջոցի օգտագործումը կարող է հանգեցնել նաև ալերգիկ ռեակցիաների, մաշկի ծածկույթի կարմրության, հետևաբար օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Այսպիսով, «Յունիենզիմի» հետ կարող եք վայելել սիրելի կերակուրները և հանգիստ լինել, քանի որ հեշտ մարսողությունն ապահովված է։ 

«Յունիենզիմի» ներդիրին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ doctors.am/ru/unienzyme։

 

Աղբյուրը՝ Doctors.am

 

 

Աղբյուրը՝ Doctors.am