«Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ». սեմինար

Ապրիլի 7-ից 8-ը Երևանում («Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճ) տեղի կունենա «Շարժողական խանգարումների հայկական խումբ» ՀԿ-ի կողմից «Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների միջազգային միության» հետ համատեղ կազմակերպվող «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ» թեմայով սեմինար: 
 
Թիրախային լսարան՝ նյարդաբաններ, թերապևտներ:
 
Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 8 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
 
Մասնակցությունը վճարովի է:
 
Օրակարգը, բանկային փոխանցման տվյալները և այլ մանրամասներ կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։
 
Գրանցումը՝ մինչև ապրիլի 4-ը։
 
Գրանցման համար աշխ. օրերին և ժամերին կարող եք զանգահարել՝ +374 96 51 96 41:
 
 
 
Աղբյուրը՝ Doctors.am