«Նորածինների բուժօգնություն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում». 5-օրյա դասընթացներ

2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավում» ծրագրի շրջանակում (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ) պարբերաբար կազմակերպում է «Նորածինների բուժօգնություն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում» թեմայով 5-օրյա դասընթացներ:
 
Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
Մասնակիցներին շնորհվելու է 22 ՇՄԶ կրեդիտ, կտրվեն հավաստագրեր:
 
Օրակարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
 
 
Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիա
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, Հանրապետության 78 շ., բն. 26,
Հեռ.՝ (+374 10) 569681