«Սրտի իշեմիկ հիվանդություն և երկարակեցություն. չբացահայտված հարցեր»

Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի իշեմիկ հիվանդություն և երկարակեցություն. չբացահայտված հարցեր» թեմայով սրտաբանական կոնֆերանս:

Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

Մասնակիցներին կշնորհվի 4 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Թիրախային լսարան՝ սրտաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ:

Օրակարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: