«Թերապևտիկ դաշինքի ստեղծումը զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ». սեմինար

Փետրվարի 23-ից 24-ը Երևանում («ԱրԲԵՍ» առողջության կենտրոն) տեղի կունենա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի և Հայաստանի հոգեվերլուծաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Թերապևտիկ դաշինքի ստեղծումը զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ» թեմայով երկօրյա սեմինար: 
 
Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
 
Թիրախային լսարան՝ հոգեբույժներ, ռեաբիլիտոլոգներ, կլինիկական հոգեբաններ:
 
Սեմինարը վարելու է հոգեբույժ, Փարիզի հոգեվերլուծաբանների ասոցիացիայի անդամ (SPP), Միջազգային հոգեվերլուծաբանների ասոցիացիայի (IPA) լիարժեք անդամ Պատրիկ Կովենը:
 
Օրակարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: