«ԿՆՀ-ի ֆունկցիոնալ խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումներ». սեմինար

Քնի համաշխարհային օրվա առիթով, մարտի 17-ին Երևանում («Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» գիտաժողովների դահլիճ) տեղի կունենա «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով սեմինար: 
 
Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 1 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
 
Մասնակցությունն անվճար է:
Օրակարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
 
 
 
 
 
Աղբյուրը՝ Doctors.am
13 մարտի,2017