«Տիպ 2 շաքարային դիաբետով և զարկերակային գերճնշումով հիվանդների բուժման ժամանակակից մոտեցումներն ըստ վերջին ուղեցույցների». սեմինար

Մարտի 9-ին և 10-ին Երևանում («Իբիս» հյուրանոցի կոնֆերանս դահլիճ) Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվելու է «Տիպ 2 շաքարային դիաբետով և զարկերակային գերճնշումով հիվանդների բուժման ժամանակակից մոտեցումներն ըստ վերջին ուղեցույցների» թեմայով սեմինար: 
 
Թիրախային լսարան՝ սրտաբաններ, ներզատաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ:
 
Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
 
Օրակարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: