«Մարդու իրավունքները և առողջապահությունը». միջազգային եռօրյա համաժողով Երևանում

Հարգելի' իրավաբաններ, բժիշկներ, առողջապահության և առողջապահական իրավունքի ոլորտի ապագա մասնագետներ, ուրախ ենք տեղեկացնել, որ 2016թ-ի նոյեմբերի 7-9-ը Երևանի «DoubleTree by Hilton» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի է ունենալու Առողջապահական իրավունքի 1-ին միջազգային համաժողովը՝ «Մարդու իրավունքները և առողջապահությունը» խորագրով:
 
Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ էլեկտրոնային ձևաթուղթը (https://goo.gl/Rybyby):
Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 1-ը:
 
Միաժամանակ, համաժողովը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ներկայացնել թեզիսներ՝ «Մարդու իրավունքները և առողջապահությունը» թեմայի շրջանակներում: 
 
Համաժողովի ընթացքում նախատեսված նիստերն են`
 
Ընդհանուր նիստ 1. Առողջության պահպանման իրավունքի զարգացման միտումները ՀՀ-ում և մասնակից երկրներում:
Ընդհանուր նիստ 2. Բուժաշխատողների և պացիենտների իրավունքների օրենսդրական կարգավորումները, առկա հիմնախնդիրները ՀՀ-ում և մասնակից երկրներում:
Ընդհանուր նիստ 3. Առողջության պահպանման իրավունքի պաշտպանության առկա մեխանիզմները ՀՀ-ում և մասնակից երկրներում: Մասնագիտական գործունեության ապահովագրման ինստիտուտը:
Ընդհանուր նիստ 4. Խոցելի խմբերի առողջության պահպանման իրավունքի իրացման մոտեցումները ՀՀ-ում և մասնակից երկրներում: Խոցելի խմբերի առողջության պահպանման իրավունքի իրականացման երաշխիքներ:
Ընդհանուր նիստ 5. Բողոքարկման և փոխհատուցման իրավական մեխանիզմները: Առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծումները:
Ընդհանուր նիստ 6. Համաժողովի արդյունքների ամփոփում:
 
Համաժողովի 3-րդ օրը տեղի կունենա «Մասնագիտական վերապատրաստում/քննարկում առողջապահական իրավունքի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով:
 
Համաժողովի և աշխատաժողովի մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր։
 
Միջազգային համաժողովի նախաձեռնողներն են «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոն» և «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները: