«Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանս». նոյեմբերի 4-5

Նոյեմբերի 4-5-ին Կ.Ստանիսլավսկու անվան Երևանի Ռուսական դրամատիկական թատրոնում կանցկացվի Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանս»-ը՝ Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հրավիրված պրոֆեսորների մասնակցությամբ:

Կոնֆերանսը նվիրվում է ընդհանուր մանկաբուժության, մանկ. վիրաբուժության, էնդոկրինոլոգիայի և օնկոլոգիայի արդի խնդիրներին, կներկայացվեն ուշագրավ կլինիկական դեպքեր:

Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

Մասնակիցներին շնորհվելու են 12 տեսական ՇՄԶ կրեդիտներ, կտրվեն վկայականներ:

Օրակարգին կարող ք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: