«Ընտանեկան բժշկի դպրոց». դասընթաց հոկտեմբերի 28-ին

Հոկտեմբերի 28-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում տեղի կունենա Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող «Ընտանեկան բժշկի դպրոց» խորագիրը կրող դասընթացը:
 
Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու է 2 տեսական ՇՄԶ կրեդիտ:
 
Դասընթացը նախատեսված է տեղամասային և ընդհանուր թերապևտների, ընտանեկան բժիշկների համար:
 
Օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև: