4-րդ մանկաբուժական երիտասարդական համաժողով. 22-23 նոյեմբեր

Հարգելի ուսանողներ և կլինիկական օրդինատորներ, տեղեկացնենք, որ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ից 23-ը կանցկացվի 4-րդ մանկաբուժական երիտասարդական համաժողովը: Կներկայացվեն թեմատիկ ելույթներ, մանկաբուժության արդիական հարցեր, նորույթներ, կլինիկական դեպքեր, գիտական նյութեր և հետազոտական աշխատանքներ:
 
Ամբիոնի այս նախաձեռնությունը ուսանողներին հնարավորություն է ընձեռնում ակտիվորեն մասնակցելու ամբիոնի կլինիկական աշխատանքներին և հանդես գալու զեկույցներով: Համաժողովի աշխատանքները կմեկնարկեն ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դահլիճում նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին: