Բժշկական հայտերի կարգավորման մասնագետի թափուր աշխատատեղ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում

ՊԱՇՏՈՆ՝  Բժշկական հայտերի կարգավորման մասնագետ

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝  Երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝  

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է, որը տարիներ շարունակ շուկայում զբաղեցնում է կայուն առաջատար դիրք: Ստեղծման առաջին իսկ տարվանից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն մատուցում է առողջության ապահովագրության ծառայություններ, որոնց սպասարկման համար Ընկերության կազմակերպական կառուցվածքում առկա է Բժշկական հատուցումների վարչությունը:

Ներկա պահին նշված վարչությունում առկա է բժիշկ-փորձագետի թափուր հաստիք: Մասնագիտությունը յուրահատուկ է և «երիտասարդ», այն կարևորագույն տեղ է զբաղեցնում բժշկական և ապահովագրական ոլորտների հատման դաշտում:

Մեր կողմից ընտրված մասնագետին հնարավորություն է ընձեռնվելու աշխատել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի բազմահազար ապահովագրված անձանց, ՀՀ առաջատար բժշկական հաստատությունների բժիշկների և նրանց ղեկավարների, ինչպես նաև ՀՀ տնտեսության առաջատար կազմակերպությունների հետ: Մասնագետը աշխատանքային առաջին իսկ օրերից ներգրավվում է ուսումնա-աշխատանքային գործընթացի մեջ՝ դառնալով պրոֆեսիոնալ և դինամիկ զարգացող թիմի բաղկացուցիչ մաս: Նոր մասնագետի կրթումն իրականացվում է վարչության և բաժնի ղեկավարների կողմից, որոնց նա հաշվետու է իր ամենօրյա աշխատանքային պարտականությունները կատարելիս: Բժիշկ-փորձագետը պատասխանատու է իրեն կցված ապահովագրված անձանց առողջական վիճակի մոնիտորինգի, նրանց հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսական և որակական վերահսկման համար: Մասնագետից պահանջվում է իր ապահովագրված անձանց առողջության ապահովագրության պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց մատչելի ու ճիշտ մատուցում: Բժիշկ-փորձագետը պետք է տեղեկացված լինի արդի բժշկագիտության բոլոր ճյուղերի նորագույն մոտեցումներին, պարբերաբար վարի լուսավորչական, ինտերակտիվ աշխատանքներ ապահովագրված անձանց հետ (առողջապահական և ապահովագրական թեմաներով): Աշխատանքի և մասնագիտական կայացման բարձր փուլերում մասնագետը պետք է ունենա իր ներդրումները բժշկական ապահովագրության նոր ծրագրերի ստեղծման մեջ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  • Ապահովագրված անձանց կողմից ներկայացված դիմումների և բժշկական փաստաթղթերի բժշկական և ապահովագրական փորձաքննություն
  • Ապահովագրված անձանց դիմումների քանակական և որակական վերլուծություն
  • Ապահովագրված անձանց հետ՝ բժշկական և ապահովագրական թեմաներով պարբերաբար կազմակերպվող հանդիպումների նախաձեռնում և իրականացում
  • Բժշկական նշանակումների ճշգրտության և դրանց՝ արդի արձանագրերին համապատասխանության ստուգում
  • Բժշկական հաստատությունների հետ առողջ համագործակցություն
  • Ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերի սպասարկում
  • Ապահովագրական պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանում հաճախորդներին
  • Ապահովագրված անձանց բուժման համար հավաստիքների տրամադրում բժշկական հաստատություններին
  • Կանխարգելիչ բժշկական ստուգումների կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծություն և համապատասխան խորհուրդների տրամադրում Ապահովագրված անձանց
  • Այլ պարտականություններ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

  •  Բարձրագույն բժշկական կրթություն
  •  Ժպտադեմ դիմախաղ և դրական աուրա
  •  Բժշկի աշխատանքային փորձ (առավելություն է)
  •  Բարձր մարդասիրական հատկանիշներ
  •  Մարդկանց հետ շփվելու անհագ ցանկություն
  •  Հաղորդակցման գերազանց հմտություններ
  •  Համակարգչային եւ ինտերնետային գրագիտություն, մասնավորապես MS Office
  •  Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. Խնդրում ենք Ձեր ռեզյումեն ուղարկել hr@ingoarmenia.am էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” տողում նշելով «Բժշկական հայտերի կարգավորման մասնագետ»: