Վլադիմիր Անիշչենկոն վիրահատեց Սլավմեդ ԲԿ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սլավմեդ բժշկական կենտրոնի հրավերով  և Karl Storz ընկերության հովանավորությամբ, այսօր Երևան ժամանեց Ռուսաստանի առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Անիշչենկոն:

Երկօրյա այցի շրջանակում բժշկի կողմից կիրականացվեն ստոծանու ճողվածքների և որովայնի օրգանների հիվանդությունների հետ կապված վիրահատություններ:

Վլադիմիր Անիշչենկոյի զեկույցին և Սլավմեդ-ում առաջին վիրահատությանը (լյարդի հեմանգիոմայի լապարոսկոպիկ հեռացում) ներկա էր նաև Doctors.am-ը:

Հիշեցնենք, որ բժիշկը վիրահատելու է նաև վաղը՝ հոկտեմբերի 25-ին:

 

 

 

  

  

  

  


Աղբյուրը՝ Doctors.am
24 հոկտեմբերի,2016