Փոքր երեխաներն ունակ են սովորել՝ հետևելով իրենց շրջապատող մարդկանց

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես են երկու տարեկան երեխաները մշակում այն տեղեկատվությունը, որն նրանց է հասնում արտաքին աշխարհից, գրում է Science World Report պարբերականը: Նրանք պարզել են, որ երեխան կարող է կռահել այն ամենի իմաստը, ինչ-որ տեղի է ունենում: «Միշտ էլ կան խնդրի լուծման բազմաթիվ հնարավոր տարբեակներ, սակայն ինչպե՞ս են մարդիկ իմանում, թե որն է դրանցից լավագույն: Մենք ուզում էինք հասկանալ, թե արդյո՞ք երեխաները տեսնում են արդյունքի հասնելուն նպաստող երկու միջոցների միջև եղած տարբերությունը, և կարող են նրանք օգտագործել ամենահաջող ռազմավարությունն իրենց օգտին»- պատմում է հետազոտող Աննա Վայսմայերը:

Հետազոտության ժամանակ փոքրիկ մասնակիցները հետևում էին, թե ինչպես են խաղում գիտնականները: Պետք էր փայտե չորսուն տեղադրել կոնֆետի ավտոմատ մեքենայի կողքին գտնվող արկղի վրա: Չորսուներից մեկն ակտիվացնում է մեքենան 2/3 դեպքերում, իսկ մյուսը, որն ամեն անգամ տարբեր գույնի և ձևի էր՝ միայն 1/3 դեպքերում: 20 րոպեների ընթացքում երեխաները հետևում էին հետազոտողների 12 փորձերին, որոնց ընթացքում օգտագործվել էին բոլոր չորսուները: Երբ մասնակիցներին առաջարկվեց խաղալ նույն խաղը, ապա 32 երեխաներից 23-ն ընտրեցին այն չորսունը, որն ապահովում է հաջողություն:

Գիտնականները դեռ չեն պարզել, թե արդյո՞ք այդ ընտրությունը պայմանավորված է հավանական հաղթանակի կոգնիտիվ գնահատականով, թե ոչ: Սակայն արդեն հայտնի է, որ որևէ նոր բան յուրացնելու համար երեխաներին պետք չէ անցնել փորձերի և սխալների միջով: Նրանց բավական է միայն հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում իրենց շրջապատում:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ scienceworldreport.com