Յոգան` հղիության ընթացքում. ինչո՞վ է յոգան տարբերվում ֆիզիկական ակտիվության մյուս տեսակներից

Հղիությունն ամենաերջանիկ շրջանն է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Բայց կանանց մեծ մասը չի մտածում, որ հաջող հղիության և ծննդաբերության համար անհրաժեշտ է  ջանասիրաբար պատրաստվել:  Եվ այդ պատրաստությունը պետք է առանձնահատուկ լինի: Նման պատրաստության տեսակներից է հղիների համար յոգան` հատուկ մշակված ապագա մայրերի համար: Եվ ինչքան շուտ սկսվեն յոգայի պարապմունքները, իսկ դրանք կարելի է սկսել արդեն հղիության 12-րդ շաբաթից, այնքան մեծ է հավանականությունը, որ ամբողջ հղիության ընթացքում ապագա մայրիկը իրեն հիանալի կզգա:

Ինչո՞վ է տարբերվում յոգան ֆիզիկական ակտիվության մյուս տեսակներից:

Ի տարբերություն շեյփինգի կամ աերոբիկայի, յոգան մեղմ ու սահուն շարժումների համալիր է, որ ապաքինում է ամբողջ մարմինը, վերականգնում բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքը: Այն չի հոգնեցնում կնոջը, սակայն շատ լավ այրում է որովայնին, ազդրերին և այլ հատվածներում  ճարպի բոլոր ավելորդ  կուտակումները: Յոգայի վարժությունների շնորհիվ կինը կարող է խուսափել այնպիսի խնդիրներից,ինչպիսիք են ավելորդ քաշը և մեջքի ցավը, տոքսիկոզը և մաշկի  թուլացումը: Ի տարբերություն սպորտի որևէ այլ ձևի` յոգան հոգնեցուցիչ չէ. այն ձեզնից էներգիա չի խլում, հակառակը` ավելացնում է այն:


Ինչպե՞ս են յոգայի վարժությունները (ասանաները) ազդում ապագա մոր օրգանիզմի վրա:
 

  • Յոգայի վարժությունները բացում են կրծքավանդակը և նպաստում առավել արդյունավետ շնչառությանը,
  • ընդլայնում են  դիաֆրագմայի տակ գտնվող տարածությունը և նվազեցնում անախորժ զգացողությունները  հղիության ուշ ժամկետներում (շնչառության ծանրանալը, այրոցքը),
  • ամրացնում և թեթևացնում են մեջքի մկանները,
  • թուլացնում են պարանոցի մկանները, որոնք  ռեֆլեկտոր կերպով կապված են փոքր կոնքի հատակի հյուսվածքների և արգանդի վզիկի հետ,
  • նվազեցնում են վերջույթների այտուցները և հիանալի կանխարգելում են անոթների վարիկոզ լայնացումը,
  • լավ կանխարգելում են աղիների խնդիրները (փորկապությունը) և թութքը,
  • նպաստում են արգանդում երեխայի ճիշտ դիրքին,
  • մարզում են շեքի հյուսվածքները` կանխելով պատռվածքները ծննդաբերության ժամանակ,
  • բացում են կոնքը և նախապատրաստում այն ծննդաբերության,
  • նպաստում են ապագա մոր օրգանիզմի թուլացմանն ու վերականգնմանը,
  • Ինչպե՞ս են յոգայի շնչառական վարժությունները (պրանոյամա) ազդում ապագա մոր օրգանիզմի վրա
  • շնչառական վարժությունները թթվածնով են հագեցնում են մոր և փոքրիկի օրգանիզմը,
  • նպաստում են նյարդային համակարգի թուլացմանը և օրգանիզմում էներգիայի ներդաշնակեցմանը,
  • իջեցնում են արգանդի տոնուսը:
     

Ուզում եմ նշել, որ ժամանակակից կանանց մեծ մասը մշտապես ֆիզիկական և հուզական լարվածության վիճակում է, շատ է աշխատում, ինչը ոչ ճիշտ սննդի և հանգստի բացակայության հետ շատ անբարենպաստ է անդրադառնում ապագա մոր և երեխայի առողջության վրա: Յոգան ֆիզիկական ծանրաբեռնավծություն չէ հղիների համար: Կարևոր է, որ այդ մասին հիշեն բժիշկները, որոնք արգանդի տոնուսի բարձրացման դեպքում արգելում են հղիներին զբաղվել յոգայով: Պարապմունքների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում հատուկ վարժություններին` ամբողջ մարմինը,  որովայնի և մասնավորապես արգանդի մկանները թեթևացնելու համար:

Հղիության ժամանակ որտե՞ղ կարող են կանայք զբաղվել յոգայով:


Մեր "Նիրվանա" յոգաթերապիայի ստուդիայում ապագա մայրերի համար աշխատում են "Յոգա պրենատալ" խմբեր, որտեղ հղիների հետ պարապմունքներն անցկացնում է յոգայի փորձառու մարզիչը հղի կանանց համար հարմարեցված հատուկ մշակված համակարգով: Բոլոր պարապմունքներն անցկացվում են մանկաբարձ-գինեկոլոգի անմիջական հսկողության տակ, քանի որ յոգաթերապիայի "Նիրվանա" ստուդիան հանդիսանում է Երևան քաղաքի մարդու վերարտադրության կենտրոնի բաժանմունք, և անհրաժեշտության դեպքում հղի կանայք կարող են նաև տեղում փորձառու մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն ստանալ և անգամ համակողմանի հետազոտություն անցնել:

 

Ի՞նչ տեղեկություններ կստանան հղի կանայք յոգայի պարապմունքների ժամանակ մեր կենտրոնում.

 

Ինչպե՞ս են ընթանում յոգայի պարապմունքները հղիների հետ:

Յուրաքանչյուր պարապմունք ուղեկցվում է հանգստացնող և թուլացնող երաժշտությամբ, ստեղծվում է հարմարավետ, հանգիստ միջավայր, վառվում են մոմեր: Պարապմունքների սկիզբը միշտ էլ տրամադրվելն է մարմնի թուլացմանը և նոր իրավիճակի գիտակցումը: Կինը բացառիկ հնարավորություն ունի հանգստանալու իրեն  մտահոգող խնդիրներից, սովորելու ճիշտ թուլանալ, ինչը օգնում է նրան կանխելու կամ նվազեցնելու արգանդի տոնուսը: Յոգայի վարժությունների մեծ մասն ուղղված են ողնաշարի և մեջքի մկանների ամրացմանը: Դրանք վերացնում են գոտկատեղի ցավերը, սրտխառնուքը, օգնում օստեոխոնդրոզի  դեպքում: Որոշ շնչառական վարժություններ, օրինակ` հերթագայող շնչառությունը մե°կ աջ, մե°կ ձախ քթանցքով հիանալի մաքրում է քթային շնչառությունը, ազատում հայմորային խոռոչները կուտակված լորձունքից, լավացնում մարսողությունը, կանոնավորում զարկերակային ճնշումը:

Յոգայի հնդիկ ուսուցիչները պնդում են, որ շնչառության այդ տեսակը, կանոնավոր կատարելու դեպքում, մաքրում է օրգանիզմի բջիջները թույներից և դանդաղեցնում դրանց ծերացումը: Պրանոյաման (շնչառական մարմնամարզությունը) ոչ միայն հանգստացնում է նյարդային համակարգը և վերացնում շնչարգելությունը, այլև արժեքավոր փորձառություն է յուրաքանչյուր կնոջ համար և օգտակար է ծննդաբերության ժամանակ, երբ կարևոր են ճիշտ շնչելը և հանգստանալը ցավը բռնելու միջանկյալ ժամանակահատվածներում:

Հղիությունը 40 շաբաթ տևող երջանկություն է, սպասման ուրախություն և հիանալի ինքնազգացողություն, ինչպես նաև սեր այն փոքրիկ հրաշքի նկատմամբ, որը ձեր ներսում է: Հղիների համար յոգան կօգնի ձեզ հասնելու ներքին ներդաշնակության և ձեր փոքրիկի առողջության հիմքը գցելու: Դուք կսովորեք բոլոր 9 ամիսներին կառավարել սեփական հույզերը, լինել ինքնավստահ,  խաղաղ ու երջանիկ:
 

Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ
Թումանյան Արմինե Կոնստանտինի
http://www.fertilitycenter.am