...

Лидия Вагановна Айвазян

Вопрос: 

Հարգելի բժիշկ(ներ) ասացեք խնդրեմ ինչ կլինի եթե քաշիս ավելացման համար օգտագործեմ պրոտեին:Հարցս միգուցե այնքան էլ լուրջ չթվա, բայց ամեն դեպքում կխնդրեի պատասխանել:
Եվ եթե Ձեր պատասխանը դրական է՝ կխնդրեի ասել խելամիտ չափաքանակը:

Ответ: 

Հարգելի հարցատու, պրոտեինը սպիտակուց է, որը շատ հաճախ օգտագործում են սպորտով զբաղվող մարդիկ սպիտակուցային սննդի քանակն  ավելացնելու համար (քանի որ իրենց պահանջն էլ է մեծ)։ 
Սովորաբար քաշ հավաքելու համար միայն սննդի կալորիականություն բարձրացնելը բավական է լինում։ Սննդի ամենակալորիական տիպը ճարպայինն է՝  (ընդեղեն, բուսական յուղ) և ածխաջրերը ( շիլաներ)։ 
Դեմ չեմ սպիտակուցի քանակի ավելացմանը, սակայն ավելի կողմ եմ բնական միջոցներով՝ կաթնաշոռ, ձու, միս, բայց ուշադիր եղեք պրոտեինի կազմին. հաճախ բացի մաքուր սպիտակուցից այլ հավելումներ են լինում,որոնք բացասական կարող են ազդել լյարդի վրա,  ինչպես նաև պրոտեինի չարաշահումը կծանրաբեռնի երիկամները։ Իսկ չաբաբաժինների հետ կապված, ամեն արտադրող իր ''չափի գդալն'' ու օգտագործման ձևն  է առաջարկում՝ կարդացեք ուղեցույցը!

 

Առողջություն եմ մաղթում