Վասկուլիտ

Ցանը նման է խրոնիկական եղնջացանի ցանին, չնայած առանձին տարրերը կարող են երկար մնալ և թողնել մնացորդային սպի: Միշտ պետք է ենթադրել ուրտիկար վասկուլիտ, երբ կան համակարգային նշաններ, օրինակ` հոդացավեր, տենդ, նեֆրիտ, և երբ հակահիստամիններով բուժումը այդքան էլ չի օգնում: Սուր փուլի սպիտակուցների քանակն ավելացած է և հնարավոր է հակակորիզային հակամարմինների առկայություն: Եթե կա կասկած, ապա ախտահարված մասից պետք է կատարել բիօպսիա, որը կհայտնաբերի վասկուլիտը: Այս հիվանդները լիարժեք հետազոտման կարիք ունեն` հայտնաբերելու համար համակարգային որևէ հիվանդություն, օրինակ` համակարգային կարմիր գայլախտ, և պահանջում են բուժում կոլխիցինով կամ ներքին ընդունման ստերոիդներով:

 

 

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին

Patterns: 
վասկուլիտ