Երեկ (սեպտեմբերի 28-ին) աշխարհը նշում էր խուլ ու համրերի միջազգային օրը:
Օրը նշվում է 1951 թվականից՝ ի պատիվ Խուլ ու համրերի միջազգային ասոցացիայի ստեղծման:
Օրվա նպատակը՝ հասարակությանը տեղեկացումն է այն բոլոր խնդիրների մասին, որոնց ամեն օր բախվում են այս մարդիկ: Ըստ վիճակագրության՝ ամեն իններորդ մարդ տառապում է լսողության հետ կապված այս կամ այն խնդրով:
Մեր մոլորակի վրա մարդիկ խոսում են շուրջ 2500 տարբեր լեզուներով, սակայն դրանց կողքին կա ևս մեկը, որն օրեցօր առավել շատ է հետաքրքրում գիտնականներին, վերլուծաբաններին և հանրությանը՝ ժեստերի և հայացքի լեզուն: Հենց 50-ական թվականներին էլ Խուլերի միջազգային ասոցացիայի կողմից մշակվել է ժաստերի համակարգը՝ Ջեստունոն:
Պատմությունը ճանաչում է մի շարք հանճարեղ և տաղանդավոր մարդկանց, ովքեր ի ծնե կամ ձեռքբերովի խլություն են ունեցել՝ Վիկտոր Հյուգո, Բեթհովեն, Ժան Ժակ Ռուսսո, Անտոնիո Ստանիոլլի (կոմպոզիտոր) և այլք:
Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների՝ մեր երկրում այսօր ապրում են ավելի քան 3000 խուլ մարդիկ, ում առաջնային խնդիրներից են ուսուցման, հաղորդակցման, սուրդոթարգմանության և զբաղվածության հարցերը:
Նշենք, որ Հայաստանում գործում է Խուլերի միավորման , մշակույթի և սպորտի պալատը, որտեղ առկա են երգի, պարի և մարզական խմբակներ: Պալատն այս կերպ աշխատում է լուծել խուլ մարդկանց զբաղվածության խնդիրը: