Որովայնի խոռոչի (աբդոմինալ) ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել մի շարք հիվանդություններ եւ կանխել դրանց բարդացումները:

Աբդոմինալ ՈՒՁ հետազոտության ժամանակ զննվում են հետեւյալ օրգանները՝

•         լյարդ
•         լեղապարկ
•         ենթաստամոքսային գեղձ
•         փայծախ
•         աղիներ
•         լիմֆատիկ հանգույցներ (պարաաորտալ, պարակարպալ, մեզենտերիալ եւ աճուկային):

Հիվանդի գանգատները կարող են լինել`

•         ցավեր ուտելուց հետո եւ քաղցած ժամանակ
•         գիշերային ցավեր
•         սրտխառնոց, փսխում
•         այրոցներ
•         գղտոցներ
•         փքվածության զգացողություն
 

Աբդոմինալ սոնոգրաֆիայի ժամանակ հետազոտվում են նաեւ հետորովայնամզային օրգանները՝ երիկամները, միզապարկը:

Այդ դեպքում պացիենտը կարող է ունենալ՝

•         միզելու հետ կապված խնդիրներ
•         հաճախամիզություն
•         ընդհատումներով միզում:

Երիկամաքարային հիվանդության ժամանակ՝

•         ուժեղ ցավեր՝ գոտկային շրջանում
•          հաճախակի միզարձակում
•         արյուն մեզի հետ (եթե քարն անցնում է միզածորանով)
•         մեզի գույնի մգացում:

 

Լյարդի ուլտրաձայնային հետազոտություն
 
Ուլտրաձայնային հետազոտությունը լայնորեն կիրառվում է լյարդի հիվանդությունների հայտնաբերման նպատակով:

Սոնոգրաֆիկ պատկերում կարող ենք տեսնել՝

-լյարդը մեծացած է, թե ոչ

-ճարպակալած է, թե ոչ

-դիֆուզ փոփոխությունները

-բարորակ/չարորակ գոյացությունները

-սովորական/ պարազիտար կիստաները 

-մետաստատիկ կամ երկրորդային օջախները: 

Կարեւոր. որովայնի խոռոչի սոնոգրաֆիային ցանկալի է ներկայանալ առավոտյան քաղցած: Հեղուկներից թույլատրվում է միայն ջուր խմել:

 


Աղբյուրը՝ Doctors.am