Առողջապահության և կլիմայի հարցերով առաջին համաշխարհային համաժողովի շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերությունը հանդես է եկել կլիմայի փոփոխության առնչությամբ պաշտոնական նախազգուշացմամբ: Հարցը նրանում է, որ եթե փոփոխությունները չդադարեցվեն, ապա մոտ ապագայում Երկրի բնակչությունը կզգա, թե ինչպես է առողջությունը վատթարանում:
 
Բժիշկները կոչ են անում աշխարհի իշխանություններին միջոցներ ձեռնարկել ջերմոցային գազի արտանետումների սահմանափակման ուղղությամբ: Նույնիսկ եթե գլոբալ տաքացումը ցուրտ երկրներին օգուտ բերի (կզարգանա գյուղատնտեսությունը, կնվազի ձմեռային մահացությունը), համաշխարհային մակարդակով առողջապահական ցուցանիշները կնվազեն:
 
ԱՀԿ-ի հանրային առողջապահության, բնապահպանական ու սոցիալական հարցերով դեպարտամենտի տնօրեն Մարիա Նեյրան, մասնավորապես, նշել է, որ ամեն տարի օդի աղտոտվածության պատճառով մոտ 7 միլիոն մարդ է մահանում: Մինչդեռ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու այդյունքում կարելի է հասնել ցուցանիշի նշանակալի նվազեցման:
 
Մասնավորապես, նվազեցնելով արտանետումները՝ հնարավոր կլինի կրճատել սիրտ-անոթային և շնչառական հիվանդությունները: Ընդ որում, պետք է հիշել, որ վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են՝ խոլերան, մալարիան և Դենգեյի տենդը, շատ զգայուն են եղանակային փոփոխությունների հանդեպ: ԱՀԿ-ի տվյալներով՝ կլիմայական փոփոխություններն ամեն տարի հիվանդությունների նոր փոփոխմամբ պայմանավորված մահվան տասնյակ հազարավոր նոր դեպքերի պատճառ են դառնում, որոնք առաջանում են արտառոց շոգի և ջրհեղեղների արդյունքում:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրն ՝ Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru