Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում խստացնել էլեկտրոնային սիգարետների օգտագործումը, հայտնում է BBC-ն: Փորձագետները ցանկանում են արգելել ծխախոտի կիրառումը հասարակական վայրերում և աշխատավայրում, ինչպես նաև դրանց վաճառքը երեխաներին: Ավելին, էլեկտրոնային սիգարետ արտադրողները պետք է դադարեն այն ներկայացնել որպես ծխախոտային կախվածության դեմ պայքարի միջոց, քանի որ այն հաստատված չէ:
Ընդ որում, արգելքի տակ կարող են հայտնվել նաև հոտավորիչ նյութերը, հատկապես նրանք, որոնք գրավիչ են երեխաների համար: Մասնավորապես վտանգավոր են կոնֆետային, մրգային և ալկոհոլային ըմպելիք հիշեցնող հավելումները: Իսկ ավտոմատ մեքենաներից ծխախոտի վաճառքը պետք է սահմանափակել: Նույնը վերաբերում է գովազդին, որը կարող է գրավել այն մարդկանց և երեխաներին, ովքեր երբևէ չեն փորձել սովորական ծխախոտ:
Էլեկտրոնային սիգարետները կարող են նշանակալի բարձրացնել օդի մեջ որոշ թունավոր նյութերի և նիկոտինի կոնցենտրացիան: Դրանք վտանգավոր են դեռահասների և ներարգանդային զարգացման փուլում գտնվող պտղի համար: Այսինքն հղիներին ծխելը միանշանակ արգելված է: Այնուհանդերձ մի շարք մասնագետներ գտնում են, որ սահմանված կարգի խստացումը կհանգեցնի նրան, որ մարդիկ նորից կվերադառնան սովորական ծխախոտներին:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru