Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման պատճառն օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի եւ մոլախոտերի ծաղկափոշին է: Ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, հետեւաբար այս շրջանում որոշ երեխաների մոտ կարող են նկատվել ալերգիկ ռինիտի ախտանիշներ:
Սեզոնային ռինիտներն առավել բնորոշ են մինչեւ 5 տարեկան երեխաներին՝ որպես ալերգիայի առաջին դրսեւորում:
Հիմնական ախտանիշներն են՝
- քթի փակվածություն
- քթահոսություն
- քոր՝ աչքերի եւ քթի հատվածում
- աչքերի կարմրություն
- փռշտոց
Ախտանիշները սովորաբար առաջանում են ալերգենի հետ շփումից հետո` րոպեների ընթացքում։ Ախտանիշների արտահայտվածությունը փոփոխվում է սեզոնի ընթացքում` ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության:
Բուժումը տեղային քթի սփրեյներն են: Եթե փռշտոցը եւ հազը հաճախանում են, նաեւ հակաալերգիկ դեղորայք է նշանակվում:
Ալերգիկ ռինիտի բոլոր դեպքերում ալերգենի ազդեցությունից խուսափելը պակասեցնում է ախտանիշները եւ դեղի պահանջը, եւ դա առաջնահերթ է միջին եւ ծանր ախտանշաններով հիվանդների համար:
Սեզոնային ռինիտների ժամանակ կարեւոր է բժիշկին դիմելը, որպեսզի կատարվի ալերգենների քննություն եւ պարզվի, թե կոնկրետ ինչի հանդեպ է ալերգիան:
Աղբյուրը՝ Doctors.am