Վերջերս, Չիկագոյի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել: Հետազոտության հեղինակները պնդում են, որ չնայած երիտասարդները ալկոհոլի չարաշահումից հետո հազվադեպ են խումհար ունենում, սակայն ալկոհոլի չարաշահումը զգալիորեն ճնշում է նրանց իմուն համակարգը: 

ԱՄՆ ում 6 մեծահասակից մեկը ամիսը 4 անգամ ալկոհոլ է օգտագործում, ամենից հաճախ ալկոհոլ օգտագործում են 18-34տ. տարիքային խմբի երիտասարդները: Հարբածություն նույն ԱՄՆ չափորոշիչներով համարվում է արյան մեջ ալկոհոլի 0,8 պրոմիլլե պարունակությունը. այս ցուցանիշով մարդկանց արգելվում է մեքենա վարել: Ակոհոլի այս քանակին սովորաբար կանայք հասնում են սպիրտային ըմպելիքի 4 չափաբաժնից և տղամարդիկ 5 չափաբաժնից որոնք ընդունվել են 2 ժամվա ընթացքում: Նախկինում կատարված հետազոտությունները ցույց տվեցին , որ վնասվածքներով կապակցությամբ բժշկական օգնության դիմած մարդկանց մեծամասնությունը վնասվածքները ստացել է ալկոհոլի ազդեցության տակ, և որ ալկոհոլը բարձրացնում է վնասվածք ստանալու հավանականությունը, մասնավորապես ընկնելու, այրվածքների, հրազենային վնասվածքների, ճանապարհատրանսպորտային պատահարների և վնասվածքների այլ տեսակների: Այսպիսով ի լրումն մյուս բոլոր բացասական ազդեցությունների, ալկոհոլի չարաշահումը, հարբեցողությունը, նվազեցնում է օրգանիզմի վերականգնվելու հատկությունը և նրա կայունությունը ինֆեկցիաների հանդեպ: Հետազոտության ընթացքում մ 4-5 բաժին ալկոհոլ ընդունած մասնակիցներից արյուն էին վերցրին ինտոքսիկացիայի պիկից 20 րոպե անց, և իմուն բջիջների վիճակի ուսումնասիրության ժամանակ ցույց տրվեց, որ նրանց ֆունկցիան ճնշվում է: Այնույետև արյում վերցրեցին հարբածության գագաթնակետից 2 և 5 ժամ անց թեստերը ցույց տվեցին հիմնական իմուն բջիջների ակտիվության անկում այդ նույն մարդկանց առողջ վիճակի համեմատությամբ:

Ալկոհոլի ազդեցությամբ ակտիվության ամենամեծ նվազմանը ենթարկվում են լեյկոցիտները, հատկապես մոնոցիտները և բնական քիլլերները, որոնք համարվում են իմուն համակարգի հիմնական կոմպոնենտները, նկատվում է նաև որոշակի ցիտոկինների ակտիվության նվազում. սպիտակուցների, , որոնք ազդանշան են տալիս իմուն համակարգին, որ ժամանակն է նվազեցնել ակտիվությունը: Արյուն վերցնելու ինտերվալները պատահական չէին ընտրված. վնասվածք ստացած ալկոհոլի ազդեցության տակ գտնվող պացիենտի`տրավմայի հետևանքով օգնության դիմելու ժամանակը:

 

Աղբյուրը` Doctors.am