Ինչպես ցանկացած բժշկի, այնպես էլ ստոմատոլոգի համար չափազանց կարևոր և ոգևորող է տեսնել, որ մասնագիտական ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների մշակումն ու կիրառումն օր օրի զարգանում է և բացում գործունեության նոր հորիզոններ: Ստոմատոլոգիայի ոլորտում վերջին սերնդի նորամուծություն է The Wand անզգայացման համակարգը: Ըստ մեր տեղեկությունների, համակարգը Հայաստանում դեռևս չի օգտագործվում, բայց վստահ ենք, որ ապագայում այն կկիրառվի, քանի որ սարքի գործառույթները զգալիորեն հեշտացնում ոն բժշկի աշխատանքը:
The Wand անզգայացման համակարգը տեղային անզգայացման համար նախատեսված համակարգչային համակարգ է, որի շնորհիվ անզգայացումն իրականացվում է առանց ներարկչի և հնարավորություն է տալիս իրականացնել մեկ-ատամային անզգայացում (STA), վերացնել թմրածությունը և հիվանդին ցավ չպատճառել:
The Wand անզգայացման համակարգի առավելությունները
Ավելի շատ հարմարավետություն և ավելի քիչ տագնապ
- Զգալիորեն առավել հարմարավետ է ներարկիչից
- Կրճատում է պացիենտների տագնապայնությունը, որը շատ է խանգարում բուժումն իրականացնելիս
- Հնարավորություն է տալիս իրականացնել հենց մեկ ատամի անզգայացում (STA) և վերացնում է թմրածությունը
Ժամանակի առավել արդյունավետ կառավարում
- Մեկատամային ցավազրկումը (STA) ապահովում է ստորին ծնոտի երկկողմանի բուժում մեկ այցելության միջոցով
- Այս դեպքում, էսթետիկ-վերականգնողական ստոմատոլոգիայի գործողությունները, ինչպիսիք են AMSA & P-ASA-ն, հնարավորություն են տալիս գնահատել պացիենտի ժպիտի «սահմանագիծը» (բժշկ եզրույթը՝ smile-line) հենց բուժման ընթացքում
- Պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա գործունեությանն առանց թմրած դեմքի
Ինչպե՞ս է աշխատում The Wand անզգայացման համակարգը
The Wand անզգայացման համակարգը oգտագործում է արտոնագրված տեխնոլոգիա՝ ներարկման ժամանակ անզգայացման ճնշումը և հոսքի մակարդակը վերահսկելու համար: Յուրաքանչյուր տեսակի ներարկման համար հարմարեցված է երեք տեսակի արագություն` գործընթացի հարմարավետությունն ու արդյունավետությունն ապահովելու համար: Համակարգը հնարավորություն է տալիս նաև իդենտիֆիկացնել ներակնային հյուսվածքները, ինչը ստոմատոլոգին հնարավորություն է տալիս գտնել ներարկման ճշգրիտ տեղը: Արդյունքում, հիվանդները ստանում են հաջող, ցավ չպատճառող, մեկատամնային անզգայացում (STA) ՝ առանց ուղեկցող թմրության:
Աղբյուրը՝ Doctors.am