Ակնոց կրելու անհրաժեշտությունը նոր հայտնագործության շնորհիվ կարող է ընդհանրապես վերանալ: Հայտնի է, որ ծերանալուն զուգահեռ շատ մարդկանց մոտ տեսողության որակն ընկնում է: Մասնավորապես կորում է մոտիկ օբյեկտից հեռուն նայելու կարողությունը: Դա տարիքային հեռատեսություն է, գրում է The Telegraph-ը:
 
ReVision Optics-ի մասնագետները ստեղծել են միկրոսկոպիկ իմպլանտ, որը չափերով չի գերազանցում քորոցի գլխիկը և իդեալական ձևով տեղակայվում է եղջրաթաղանթում՝ փոքր-ինչ փոխելով իր թեքությունը: Այս կերպ աչքը կրկին կարող է ֆոկուսի գալ: Առաջին անգամ այս իմպլանտը դրվել է 57-ամյա Լինդա Մարենգին՝ Մեծ Բրիտանիայում: Վիրահատությունը տևել է ընդամենը 10 րոպե, որից հետո կինը ոչ մի անգամ ակնոց չի կրել:
 
Դեռևս մինչև վերջերս ակնաբույժները կարող էին առաջարկել միայն լազերային վիրահատություն: Սակայն նույնիսկ այդ պարագայում հիվանդները ստիպված էին վատ լուսավորվածության պայմաններում ակնոց կրել: Ավելին, արդյունքները միշտ չէ, որ ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում էին: Նոր իմպլանտ, որը տեսքով ջրի կաթիլ է հիշեցնում, արմատապես փոխում է իրավիճակը: Այն պատրաստված է հիդրոգելից, որը կիրառվում է նաև կոնտակտային լինզաներում: Հիդրոգելը 80%-ով բաղկացած է ջրից: Իմպլանտի ներդնումը անցավ է: Որպես անզգայացնող միջոց օգտագործվում են հատուկ կաթիլներ:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru