2019թ-ի փետրվարի 28-ին հիմնադրվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» առողջապահական հասարակական կազմակերպությունը։ Միության նպատակներից են նպաստել առողջապահության ոլորտում քաղաքականության մշակմանը և իրագործմանը, պաշտպանել ՀՀ-ում բուժաշխատողների իրավունքներն ու օրինական շահերը, կազմակերպել իրավաբանական և փաստաբանական օժանդակություն կազմակերպության անդամների համար, օժանդակել բուժանձնակազմի և պացիենտի իրավունքների պաշտպանության իրականացմանը և այդ գաղափարի տարածմանը, օրենսդիր և գործադիր մարմիններին ներկայացնել առողջապահական քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ։
Մոտակա շաբաթներին կազմակերպության հիմնադիր ժողովը կնախապատրաստի Հայաստանի բժիշկների միության առաջին համագումարը, որտեղ կներկայացվի միության հետագա զարգացման տեսլականը և ուղիները։
Հարգանքով՝
Գեւորգ Թամամյան
Հովհաննես Վարդեւանյան
Լիանա Սաֆարյան
Լիլիթ Հարությունյան
Ահարոն Բարսեղյան
Հրաչուհի Ղազարյան
Լեւոն Դավթյան
Էդուարդ Աղիյան
Կարեն Ակոպյան
Փառանձեմ Խաչատրյան
Զավեն Քոլոյան