Ս.Թ. մայիսի 18-19-ին Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Ակնաբույժների Հայկական Ասոցիացիայի» և «Համահայկական Ակնաբույժների Ասոցիացիայի» համատեղ երկրորդ տարեկան գիտաժողովը` Armenian International Ophthalmological Conference/ AIOC II:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակների հետ համահունչ:
Նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներից ու ՀՀ-ից ավելի քան 200 ակնաբույժի մասնակցություն:
Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ գիտաժողովի ընթացքում կիրականացվի կենդանի վիրաբուժություն՝ աչքի եղջերաթաղանթի ուղիղ եթերով վիրահատություն (live surgery):
Գիտաժողովի ծրագիրը հաստատված է միջազգային պրոֆեսորադասախոսական կազմի կողմից և կրեդիտավորված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:
Նախատեսվում է կազմակերպել 3 սեմինար՝
I-ին օր, 18.05.2019 – «Համահայկական Ակնաբույժների Ասոցիացիայի» ժողով, պլենար նիստ
• Միջազգային առաջատար պրոֆեսորների և ակադեմիկոսների մասնակցությամբ,
• Վիրահատությունների «ուղիղ եթեր»:
II-րդ օր, 19.05.2019 – Երիտասարդ Ակնաբույժների Գիտաժողով
• Առաջատար ակնաբուժական կլինիկաների երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությամբ:
• Սաթելիտային գիտաժողով՝ ՀՀ-ում առկա դեղագործական և ակնաբուժական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Գիտաժողովը հանդիսանում է շարունակական մասնագիտական կրթության լիարժեք մաս, որի նպատակն է կազմակերպել ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ թրեյնինգներ:
Նիստերը տեղի կունենան Երևանում, «Իբիս» հյուրանոցում:
Գիտաժողովի պաշտոնական լեզուն՝ ռուսերեն:
Մասնակցությունն անվճար է: