Խրոնիկական միելոլեյկոզի միջազգային օրվան ընդառաջ աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հիվանդության մասին իրազեկման մակարդակի բարձացման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման խնդիրների լուսաբանմանը:
Խրոնիկական միելոլեյկոզը արյան չարորակ հիվանդություն է, որով հիվանդացությունը կազմում է 100 000 բնակչից 1-1.5 դեպք:
2003թ. սեպտեմբերից միջազգային GIPAP ծրագրի շրջանակներում հիվանդներին տրամադրվում է գլիվեկ դեղորայքը, որը զգալիորեն բարձրացրել է բուժման արդյունավետությունը և հիվանդների կյանքի որակը: Ներկայումս ի շնորհիվ GIPAP ծրագրի յուրաքանչյուր հիվանդին տրամադրվում է մոտ 3000-6000 դոլար արժողության դեղորայք՝ կախված հիվանդության փուլից: Եթե 10 տարի առաջ Արյունաբանական կենտրոնում խրոնիկ միելոլեյկոզով մոտ 30 հիվանդ ստանում էր գլիվեկ դեղորայքը, ապա այժմ այդ թիվը աճել է՝ հասնելով 178-ի՝ շնորհիվ դեղորայքի արդյունավետության և ծրագրում նոր ախտորոշված հիվանդների ներգրավման: Գլիվեկով բուժման արդյունավետության մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ կենտրոնի հիվանդները չնայած այս ախտորոշմանը, ապրում են լիարժեքկայանքով և հասարակության ակտիվ անդամ են:
Արյունաբանական կենտրոնը և Հայակական Արյունաբանական Ասոցիացիան The Max Foundation-ի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ կնշենխրոնիկական միելոլեյկոզի միջազգային օրը: Արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի մեկօրյա գիտական սեմինար, որտեղ կներկայացվեն Հայաստանում այսհիվանդության տարածվածությունը, ժամանակակից հետազոտման և բուժման հնարավորությունները ու հաջողությունները: Սեմինարին իրենց մասնակցությունըկունենան նաև կենտրոնում հսկվող հիվանդները: Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին, ԱԿ-ի դահլիճում: