1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց hաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից միջոցներ էին ձեռնարկվում հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելու և մարդկանց մոտ ձևավորելու այն գաղափարը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ  հասարակության լիիրավ անդամներ են և ունեն այն նույն իրավունքները, ինչ բոլորը:

Ավելի ուշ ՄԱԿ գլխավոր ասամբլեան կոչ արեց մասնակից բոլոր պետություններին այս օրը կազմակերպել տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն հաշմանդամների խնդիրների բարձրաձայնմանը:
Հաշմանդամների միջազգային օրվա գլխավոր նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրներին, ինչպես նաև ցույց տալ, որ հասարակությունը շահում է հաշմանդամների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին ներգրավված լինելուց:
 
Աշխարհում ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 650 միլիոն մարդ, Հայաստանում` 177 հազար:
 
2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Այս ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են: Աշխարհում ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 650 միլիոն մարդ, Հայաստանում` 177 հազար:
 
Աղբյուրը՝ Doctors.am