Եթե աշխատավայրում ոչ մի կերպ չի հաջողվում կենտրոնանալ եւ ավարտին հասցնել կուտակված գործերը, ապա միգուցե ժամանակն է վերանայել աշխատանքային պայմանները:
Շատ հաճախ մեր աշխատունակության անկմանը նպաստում են արտաքին գործոնները: Ահա դրանցից հինգը՝
Գործոն № 1. Անառողջ սնունդ
Մակարոնը, կարտոֆիլը, սպիտակ հացը, թխվածքը, թեյը եւ սուրճը ընդմիջման ժամին նպաստում են աշխատունակության անկմանը: Սուրճը թեեւ սկզբում օգնում է լիցքավորվել, սակայն հետո հակառակ արդյունքն է տալիս, հատկապես, եթե այն խմեք քաղցրավենիքով:
Գործոն № 2. Անձնական տարածքի բացակայություն
Ավաղ, աշխատավայրում ոչ բոլորն ունեն առանձին աշխատասենյակներ եւ անգամ առանձին գրասեղան, որը ստիպված չեն կիսել գործընկերոջ հետ: Երբ մարդկանց միջեւ տարածությունը փոքրանում է, նրանց մոտ մեծանում է ագրեսիայի եւ տագնապի զգացողությունը: Դա հատկապես ակնհայտ է հերթերում կամ հասարակական տրանսպորտում:
Գործոն № 3. Մաքուր օդի բացակայություն
Գաղտնիք չէ, որ թթվածնի ոչ բավարար քանակն ազդում է մեր աշխատունակության վրա, ուստի աշխատասենյակը օրվա մեջ մի քանի անգամ պետք է օդափոխել:
Գործոն № 4. Նստակյաց ռեժիմ
Համակարգչի առջեւ երկար նստելու արդյունքում նույնպես ձեր աշխատունակությունը նվազում է: Մկանները լարվում են, արյան շրջանառությունը եւ նյութափոխանակությունը՝ դանդաղում, իսկ ուղեղն ամբողջությամբ «սնունդ» չի ստանում:
Գործոն № 5. Երաժշտություն
Որոշ մարդիկ սիրում են երաժշտության ներքո աշխատել: Սակայն պարզվում է՝ դա այդքան էլ լավ չէ: Բանն այն է, որ մեղեդին ստիպում է տրամաբանական մտածողությունից անցում կատարել պատկերավորի, ինչի հետեւանքով աշխատանքում սխալներ գործելու հավանականությունը մեծանում է:
Աղբյուրը՝ AIF Health