Սովորաբար երեխայի մոտ աուտիզմի նախանշանները նկատելի են դառնում նրա կյանքի երկրորդ տարում, սակայն երեխաների վարքագծի մասնագետ Վինա Ահուջայի խոսքով, որոշ դեպքերում աուտիզմը նկատելի է լինում ավելի վաղ՝ 12-24 ամսականում:

Բժիշկը ներկայացնում է այն հիմնական նախանշանները, որոնք կարող են վկայել երեխայի աուտիզմի մասին.

  • Երեխան չի ժպտում
  • Երեխայի հետ աչքի կոնտակտը դժվարությամբ է հաստատվում
  • Երեխան վաղ տարիքում չի թոթովում կամ չի խոսում 1 տարեկանում
  • Անդադար ինչ-որ առարկաներ է շարում իրար վրա
  • Անկանոն թափահարում է ձեռքերը
  • Պտտվում է
  • Չի կարողանում ձեռք տալ որոշ ուտելիքի կամ որոշակի կառուցվածք ունեցող առարկաների

Մասնագետը նշում է, որ երբեմն այս նշանները նկատելը դժվար է, մինչեւ որ երեխան չի հասնում նախադպրոցական տարիքի:

Որոշ մարդիկ կարծում են, որ աուտիզմ կարող են ունենալ միայն այն երեխաները, որոնք չեն շփվում, չեն խոսում եւ խնդիրներ ունեն կենսական այլ ֆունկցիաների հետ, սակայն բժիշկ Ահուջայի խոսքով՝ երեխան կարող է ունենալ շատ բարձր IQ, բայց, միեւնույն է, նրա մոտ աուտիզմ հայտնաբերվի:

Եթե Ձեր երեխայի մոտ նկատել եք նմանատիպ նշաններ, որոնք անհանգստացնում են Ձեզ, ապա արժե դիմել մասնագետի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան վաղ է բուժում ստանում աուտիզմ ունեցող երեխան, այնքան ավելի լավ կենսակերպ է վարում  հասուն տարիքում:


Աղբյուրը՝ Clevelandclinic.org