Ամեն տարի մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի միջազգային օրը (International Nurses Day): Այլ կերպ ասած, այդ օրը պետք է շնորհավորել և շնորհակալություն հայտնել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին:
Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհիներից մեկի՝ Ֆլորենս Նայտինգեյլի (Florence Nightingale) ծննդյան օրը, ով Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) կազմակերպել է գթության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը:
Հատկապես պատերազմական տարիներին է ձևավորվել այն համոզմունքը, որ բուժքույրն այն անձն է, ով ռազմի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնում է վիրահատական սեղանի մոտ:
Չնայած տոնն արդեն ավելի քան հարյուր հիսուն տարեկան է՝ միայն 1974թ. հունվարին է պաշտոնապես որոշվել այդ օրը նշել մայիսի 12-ին:
Բուժքույրերի միջազգային խորհուրդն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է, որի կայացմանն ու գործունեությանն ակտիվորեն աջակցել են Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի բուժքույրերը: Երկու տարին մեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս օրը լավագույն բուժքույրերին Ֆլորենս Նայտինգեյլի անվան մեդալով է պարգևատրում, ինչը նրանց աշխատանքի գնահատման բարձրագույն պարգևն է:
Doctors.am թիմը շնորհավորում է ձեր տոնը, սիրելի՛ բուժքույրեր: