Նոյեմբերի 17-ը Հայաստանում նշվում է որպես ռազմական բժշկի օր:

1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմա-բժշկական հոսպիտալի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում: Այդ օրվանից ի վեր, նոյեմբերի 17-ը ՀՀ Զինված Ուժերում նշվում է որպես Ռազմա-բժշկական աշխատակիցների օր:

Բժիշկները սխրալից ճանապարհ են անցել արցախյան ազատամարտի տարիներին, և այսօր էլ ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն, որը պատշաճ է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները:

1994 թ. մայիսին Մոսկվայում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև պայմանագիր կնքելուց հետո, Հայաստանի Զինված Ուժերի ղեկավարությունը կարողացավ կենտրոնանալ ռազմական շինարարության ներքին խնդիրների վրա: Հիմնական խնդիրներից մեկը համարվում էր կադրերի պատրաստումը:

Այդ առումով Հայաստանում ստեղծվեցին մի քանի ռազմական ուսումնարաններ, այդ թվում՝ Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ռազմա-բժշկական ֆակուլտետը: Հայաստանի ռազմական բժիշկները, ՊՆ Ռազմա-բժշկական կառավարման ղեկավարությամբ, համագործակցելով Հայաստանի փրկարար ծառայության հետ` անհրաժեշտության դեպքում մասնակցում են տարերային աղետների հետևանքների վերացման գործում:

 

Ռազմական բժշկության կարևորությունը բանակի համար. իր մասնագիտական պրակտիկայից մանրամասներ է ներկայացնում ռազմական բժիշկ Կարեն Գրիգորյանը