Ամեն տարի մայիսի 20-ին աշխարհի բոլոր բժիշկները՝ մասնագիտացված վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում, նշում են իրենց մասնագիտական տոնը:

Վնասվածքաբանությունը (տրավմատոլոգիան) կլինիկական բժշկության հնագույն ուղղություններից է, որ զբաղվում է հենաշարժողական համակարգի վնասվածքներով՝ ախտորոշմամբ, պատճառագիտությամբ, և, իհարկե, բուժմամբ: Դրա պատմությունը կարելի է հաշվել դարերով: Չէ՞ որ վնասվածքներ, կոտրվածքներ, հոդախախտեր մարդն ունեցել է ինչպես հնագույն ժամանակներում, այնպես էլ այսօր: Կարելի է ասել, որ ոչ ոք ապահովագրված չէ կյանքում գոնե մեկ անգամ վնասվածքաբանի հետ «հանդիպումից»:

Հոդախախտերի և կոտրվածքների բուժման մասին վկայություններ կան դեռևս հին եգիպտական պապիրուսներում և հին հույների, հռոմեացիների թողած արձանագրություններում, պատկերներում: Իսկ հնդիկները, կոտրվածքների բուժման համար օգտագործել են նույնիսկ ֆիքսող վիրակապեր, բամբուկի փայտեր,  դեռևս հազարամյակներ առաջ իրականացրել են վերջույթների անդամահատում:

Վնասվածքաբանություն ոլորտում անգնահատելի դեր ունի հատկապես «բժշկության հայր» Հիպոկրատը, ով , ապրելով մ.թ.ա. 4-րդ դարում, կազմել է աշխատություններ՝ կոտրվածքների, գլխի վնասվածքների, հոդախախտերի ուղղման մասին: Նրա շնորհիվ ենք մենք պատկերացում կազմում հին Հունաստանում վիրաբուժության զարգացման, վիրակապելու հմտությունների, կոտրվածքների և հոդախախտերի բուժման և նույնիսկ դիմային գանգի վնասվածքների մասին:

2015 թվականի այս օրվա առանցքում պացիենտների գնահատանքի և ջերմ շնորհակալական խոսքերն են տրավմատոլոգներին, ովքեր դժվար իրավիճակներում բժշկական օգնություն են ցուցաբերել են իրենց:

Doctors.am-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին և բարի մաղթանքներին:

 


Աղբյուրը՝ Doctors.am
20, Մայիսի, 2015

Վերջույթների վնասվածքներ

Կոտրվածքներ