Երեխայի քունը, հատկապես՝ կյանքի առաջին ամիսներին, կարեւոր է ոչ միայն փոքրիկի առողջության եւ նորմալ զարգացման համար, այլեւ մայրիկների հանգստության:
Հաճախ շատ նորաթուխ մայրեր չգիտեն, թե ինչպես է պետք ապահովել երեխայի քունը, երբ եւ ինչքան պետք է նա քնի եւ այլն:
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ավելի հեշտ կարգավորել Ձեր փոքրիկի քունը:
Նորածինները երկար են քնում, օրական մոտավորապես 16 ժամ: Մեծանալով նրանք ավելի քիչ են քնում ցերեկները, եւ ավելի շատ՝ գիշերները: Բայց եթե երեխան դժվարանում է գիշերները քնել, ապա ցերեկային քունը պետք է ավելի վաղ կազմակերպել:
Եթե Ձեր երեխան վեց ամսականից մեծ է եւ դեռեւս օրը մի քանի անգամ 20 րոպեով ննջում է, փորձեք սովորեցնել նրան ավելի երկար քնել՝ որոշ ժամանակով արթուն պահելով:
Ուտելուց հետո անմիջապես քնելը նորմալ է, եւ երբեմն մայրերը երեխային քնեցնելու համար սկսում են նրան կերակրել: Բայց դա չպետք է դառնա մշտական: Երեխան պետք է սովորի քնել ինքնուրույն: Փորձեք տարանջատել կերակրման պրոցեսը քնից, գոնե մի քանի րոպեով:
Փռշտոցը, հեւոցները, հոգոցները եւ այլ ձայները երեխայի քնի ժամանակ սովորական են: Մի՛ շտապեք վազել երեխայի մոտ նման ձայներ լսելուց: Մի փոքր սպասեք, հետո միայն մոտեցեք, եթե, իհարկե, Դուք վստահ չեք, որ երեխան քաղցած է կամ ցավեր ունի:
Մի՛ արթնացրեք երեխային, եթե անգամ նա քնել է քարսիթի մեջ: Պարզապես զգուշորեն հանեք այն մեքենայից, տուն տարեք եւ դրեք քարսիթը հատակին (ոչ աթոռին կամ սեղանին) եւ թողեք, որպեսզի երեխան իր քունն առնի: Կարճ քունը քարսիթում նորմալ է, բայց պետք չէ երեխային թողնել քնել այնտեղ ամբողջ գիշեր: Եթե երեխան որոշ ժամանակ անց չի արթնանում, ապա պետք է նրան զգուշորեն տեղափոխել իր մահճակալ:
Եթե երեխան քնել է Ձեր մահճակալի վրա, բազկաթոռին կամ այլ տեղ, անմիջապես տեղափոխեք նրան մանկական մահճակալ: Վերը նշվածները երեխայի համար ապահով տեղեր չեն:
Երեխային միշտ պետք է մեջքի վրա պառկեցնել, որպեսզի կանխեք Երեխայի հանկարծակի մահի սինդրոմը (SIDS):
Երեխային քնացնելիս նրա մահճակալից պետք է հանել բոլոր ավելորդ իրերը՝ բարձերը, ծանր վերմակները, փափուկ խաղալիքները:
Պետք չէ պառկեցնել փոքրիկին այլ երեխաների հետ միեւնույն մահճակալում կամ ընտանի կենդանիների հետ:
Աղբյուրը՝ Webmd.com