Բարձր յուղայնությամբ կաթնամթերքի մեծաքանակ ընդունումը նվազեցնում է տիպ 2 շաքարային դիաբետի զրգացման ռիսկը: Ցածր յուղայնությամբ կաթնամթերիքի դեպքում նույն արդյունքը չի ստացվում: Մասնավորապես, մարդիկ, ովքեր մեծ քանակությամբ (օրական մոտ 8 չափաբաժին) բարձր յուղայնությամբ կաթնամթերք են օգագործում, ունեն տիպ 2 դիապետի զարգաման 23% ավելի ցածր վտանգ ավելի քիչ քանակով նույն կաթնամթերքն օգտագործող մարդկանց համեմատությամբ: Նախկինում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ հագեցած ճարպերը չհագեցածներով փոխարինելը նվազեցնում է տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման վտանգը, հետևաբար ճարպի բուսական աղբյուրները նախընտրելի են կենդանականի հետ համեմատության մեջ: Հետևաբար, կարմիր մսի և առհասարակ մսամթերքի մեծաքանակ ընդունումը կապված է դիաբետի զարգացման վտանգի հետ: Սակայն կաթնամթերքի մեծաքանակ ընդունումը, որն իրականում նույնպես հագեցած ճարպեր է պարունակում, պաշտպանական նշանակություն ունի: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ բարձր յուղայնությամբ կաթնամթերքի օգտագործումը ի տարբերություն ցածր յուղայնության կաթնամթերքի օգտագործման նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման վտանգը, սակայն ընդունած պրոտեինի քանակի ավելացման դեպքում այս կապը կորում է: Նախկինում կատարված հետազոտություններից մեկում պարզվում է, որ կենտ թվով ածխածնի ատոմ պրունակող մոլեկուլները, որոնք կան կաթնամթերքում, օրինակ՝ յոգուրտի, պանրի, կաթի մեջ, ունեն պաշտպանական ազդեցություն: Սա հակասում էր գործնական տվյալներին՝ պնդելով, որ նույնիսկ հագեցած ճարպաթթուները՝ ինչպիսին կան մարգարինում, կապված են տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման ավելի մեծ վտանգի հետ: Բժիշկ էրիկսոնն ու իր կոլեգաները փորձում էին պարզաբանել հիմնական սննդամթերքի տեսակների հետ կապված (միս, ձուկ, կաթնամթերք) տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման վտանգը: Հետազոտության մեջ ընդգրկվեցին 45-74 տարեկան 26.930 պացիենտ: Ուսումնասիրվեցին նրանց սննդային սովորությունները: 14 տարի անց պացիենտներից 2860-ի մոտ հայտնաբերվեց տիպ 2 շաքարային դիաբետ:

Հետազոտության արդյունքների վերլուծության արդյունքում պարզվեց, որ յուղոտ կաթնամթերքի մեծաքանակ ընդունումը ցածր յուղայնությամբ կաթնամթերքի փոքրաքանակ ընդունման համեմատությամբ, կապված է դիաբետի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ: Մսամթերքի ընդունման և դիաբետի զարգացման միջև կապը նույնն էր, ինչ նախկինում կատարված հետազոտությունների ժամանակ: Անկախ յուղայնությունից, մսամթերքի մեծ քանակի ընդունումը բարձրացնում է դիաբետի զարգացման վտանգը: Ըստ բժիշկ Էրիկսոնի՝ պատճառը հագեցած ճարպաթթվի կոնկրետ տեսակն է, որը հիմնականում հանդիպում է կաթնամթերքում: Այսպսով, այս հետազոտությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս անհրաժեշտությունը կենտրոնանալու ո՛չ թե սննդի առանձին բաղադրիչների, օրինակ՝ ճարպերի, այլ սննդատեսակի ընտրության վրա: Հետազոտության նման արդյուքնրը կարող են պայմանավորված լինել նաև նրանով, որ ցածր յուղայնությամբ կաթնամթերքին ավելացվում է հավելյալ շաքարավազ:


 

Նյութի աղբյուրը՝ Doctors.am

Տեղեկատվությունը՝ Medscape.com