Բժիշկները նախազգուշացնում են. եթե Ձեր երեխայի մոտ հայտնաբերվել է բարձր մակարդակի խոլեստերին, պետք է ուշադիր հսկել իր առողջությանը:
Ֆրանսիական մանկական կազմակերպության սննդի կոմիտեն կատարել է հետազոտություն 2-10 տարեկան երեխաների շրջանում և դուրս բերել, որ միջինում 5% երեխաների մոտ հայտնաբերվել է բարձր մակարդակի խելոստերին: Մի շարք երկրներում այդ ցուցանիշը առավել բարձր է, օրինակ ԱՄՆ-ում բարձր մակարդակի խոլեստերին առկա է երեխաների 20%-ի շրջանում:
Բայց անհանգստություն առաջացնում է, ոչ միայն այդ փաստը, այլև այն, որ այսօր երեխաների մոտ հայտնաբերվում է ոչ սովորական, այլ ժառանգական խոլոստերին: Այդպիսի երեխաները որպես կանոն ունենում են գոնե մեկ բարեկամ, ով ունի խոլեստերինի բարձր մակարդակ կամ սրտի հիվանդություն:
Ի՞նչ վտանգներ ունի խոլեստերինի բարձր մակարդակը երեխաների մոտ: Այն բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը և կրճատում է կյանքի տևողությունը: Ռիսկը նվազեցնելու համար պետք է ոչ միայն դեղորայքային բուժում, այլ նաև սննդակարգի փոփոխություն: Երեխայի ամենօրյա սննդակարգից բացառե՛ք կենդանական ճարպերը և ավելացրե՛ք առավել շատ թարմ մրգեր և բանջարեղեն:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ health.passion.ru