«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» հրավերով, hոկտեմբերի 17-27-ը Հայաստանում են գտնվելու ֆրանսիացի վիրաբույժներ եւ անոթաբաններ՝ բարեգործական խորհրդատվություն եւ բուժում իրականացնելու նպատակով՝ ինստիտուտի սիրտ-անոթային բաժանմունքում:
Բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում ֆրանսիական լավագույն կլինիկաներում՝ հանդիսանալով Ֆրանսիայի Անոթաբանների Ասոցացիայի անդամներ:
Ծրագիրը մշակվել եւ իրագործվելու է Ֆրանսահայ բժիշկների միության հետ համատեղ:
Խորհրդատվության համար նախօրոք կարող եք հերթագրվել` զանգահարելով 010-28-20-20, 010-28-19-90 հեռախոսահամարներով կամ այցելել Հասրաթյան 9՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» ընդունարան: