Մեր ժամանակներում լավ տեսողությունը կարելի է համարել ոչ թե բնության պարգև, այլ երկարատև և հետևողական աշխատանքի արդյունք: Լավ տեսողությունը կարելի է պահպանել առողջ սննդի օգնությամբ:

Ներկայացնենք տեսողության լավացմանը նպաստող մթերքների տասնյակը:

Գազար

Հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և հատկապես տեսողության համար օգտակար A վիտամինով: Շնորհիվ բետա-կարոտինի պարունակության, այն նպաստում է հատկապես տեսողության սրության լավացմանը: Եթե ցանկանում եք, որ արդյունքն առավել հաջող լինի՝ գազարով և թթվասերով աղցան պատրաստեք, կամ խաշեք այն սերուցքի հետ միասին: 

Սև հաղարջ

Շնորհիվ B1 և C վիտամինի, նաև լյուտեինի պիգմենտի  պարունակության, այն օգնում է պահպանել աչքի սրությունը և թուլացնել աչքերի հոգնածությունը: Պետք է նշել, որ սև հաղցարջը պահպանում է իր օգտակար հատկությունները նույնիսկ սառեցված վիճակում և մուրաբայի տեսքով:

Սև շոկոլադ

Այս մթերքը պաշտպանում է աչքի արյունատար անոթները՝ շնորհիվ պարունակվող ֆլավանոիդների, ամրացնում են եղջերաթաղանթը:

Բայց հիշեք. խոսքը սև շոկոլադի մասին է, որը չի պարունակում հավելումներ:

Սպանախ

Ձեր սննդակարգում այս բանջարեղենը ներառելով, կնվազեցնեք կատարակտի առաջացման հավանականությունը 10 տոկոսով:

Կաթնաշոռ

Այն պարունակում է B2 վիտամին (ռիբոֆլավին), նպաստում է նյութափոխանակությանը եղջերաթաղանթում, իսկ վիտամին B12-ը բարելավում է արյան մատակարարումը դեպի աչք:

 Դդում

Դդմի բաղադրության մաս կազմող լյուտեինը և զեակսանտինը, այն հարուստ են դարձնում C, A, B1, B2 վիտամիններով և ցինկով: Դդումը ևս պահպանում է օգտակար բաղադրիչները  նույնիսկ ջերմամշակման ենթարկվելուց հետո:

Բրոկոլի

Տեսողությունը պահպանող ևս մեկ մթերք: Շնորհիվ կարոտինի, լյուտեինի բյուրեղիկների, այն թույլ է տալիս պաշտպանել աչքի բջիջներն արտաքին գործոններից:

Ձկնամթերք և ձկան յուղ

Այս մթերքները Օմեգա 3 ճարպաթթվի աղբյուր են և դարեր շարունակ օգտագօրծվում են տեսողության պահպանման և բարելավման նպատակով:  

Սոխ և սխտոր

Տարբեր կերակրատեսակներին այս մթերքներն ավելացնելով, Դուք կօգնենք Ձեր տեսողությանը վերականգնել հստակությունը, ճշգրտությունը:

Մրգեր

Տեսողության համար օգտակար մթերքների ցանկն ամփոփենք մրգերով: Կիվի, խաղող, նարինջ, դեղձ…

Տեսողության համար առավել օգտակար են կանաչ և նարնջագույն գունավորում ունեցող մրգերը:

Այս տասը մթերքների կողքին կան ևս շատ շատերը՝ սոյա, կանաչ պղպեղ, ձուԴուք կարող եք ստեղծագործել՝ համադրելով դրանք, սնվել համեղ և առողջ


Աղբյուրը՝ Doctors.am