Շուտով լույս կտեսնի International Committee of the Red Cross-ի «Ռազմադաշտային վիրաբուժության» 1-ին հատորի հայերեն թարգմանությունը: Սա իրականություն դարձավ «Առաջադեմ բժշկություն»  ՀԿ-ի (նախագահ՝ Արամայիս Գալումյան) գործադրած ահռելի ջանքերի և աջակիցների ու հովանավորների շնորհիվ:

Այս հատորը բառացիորեն գիշերուզօր թարգմանել է բժշկագիրներից բաղկացած մասնագիտական խումբ։

Հատորի մասնագիտական խմբագիր՝ Դավիթ Աբրահամյան:

Հատուկ շնորհակալություն Antares Media Holding-ի պրոֆեսիոնալ անձնակազմին գիրքը բավականին սեղմ ժամկետներում տպագրության պատրաստելու համար:

Մինչ լույս կտեսնի ձեռնարկի «կոշտ» տարբերակը, որոշում է կայացվել դրա PDF տարբերակն անվճար հասանելի դարձնել բոլորի համար (հղումը՝ https://irg.am/images/pdf/Ռազմադաշտային_վիրաբուժություն_2022_1.pdf)՝ հաշվի առնելով այս գրքի հույժ կարևորությունը:

Ներկայումս եռանդուն կերպով ընթանում են նույն ձեռնարկի 2-րդ հատորի թարգմանչական աշխատանքները: