Հերթական անգամ նոյեմբերի 22-25-ը Հայաստանում կլինեն քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ: 

 

Այս տարի արդեն երրորդ անգամ "Շենգավիթ" բժշկական կենտրոնի հրավերով Հայաստանում բելգիացի առաջատար մասնագետները իրականացնում են մի շարք վիրահատություններ, մասնավորապես, ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:

 

Վիրահատությունները կկատարվում են  եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա :

 

Վիրահատությունն իրականացնում է դոկտոր Պատրիկ Լևին և Մարիա Ռուշանյանը, ինչպես նաև իրենց  անմիջական մասնակցությունն են ունենում "Շենգավիթ" բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմուքնի առաջնակարգ մասնագետները:

                                 
 
Կատարվող վիրահատությունների ցանկը ներառում է՝
 
  1. FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքային խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատությւններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:
  2. Ռինոսեպտոպլաստիկա – արտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:
  3. Ականջախեցու պլաստիկա:
  4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, իմչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումներ, խոլեստեատոմա և այլ նորագոյացություններ, միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատությւններ, անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:
  5. Այնպիսի բնածին արատների վերականգնում ինչպիսիք են խոանների աթրեզիա, բնածին խուղակներ:
  6. Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում:
  7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:
  8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:
  9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:

 

Հետազոտությունների և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:
Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել՝ +374 77 560 560