"Բժշկության առաջնորդություն" նորարարական ծրագիր՝ նախատեսված բժշկության ապագա առաջնորդների համար
- 6 ամիս՝ շաբաթական 2 անգամ, մեր դասախոսները՝ ոլորտի առաջատար մասնագետները, կկիսվեն իրենց հաջողության բանաձևերով, կներկայացնեն հմտություններ, որոնք կարևոր են առաջնորդելու և հաջողության հասնելու համար:
- Հանգիստ և տրամադրող միջավայրում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու և քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը մեր բանախոսների հետ, ինչպես նաև ձեռք բերելու նոր կապեր և կարևոր ծանոթություններ:
- Ծրագիրը մշակվել է Առաջնորդության զարգացման և ինովացիաների ակադեմիայի, Ուիգմոր Մեդիքլի, և Doctors.am-ի կողմից:
- Ծրագրին մասնակցության արժեքն է՝ ամսական 50,000 դրամ:
- Առկա են կրթաթոշակներ, որոնք կտրվեն ընտրական հանձնաժողովի կողմից՝ հիմնվելով տրամադրված փաստաթղթերի և հիմնավորումների վրա:
- Ծրագիրը հաջողությամբ ավարտողներին կտրվի վկայական:

"Բժշկության առաջնորդություն" նորարարական ծրագիրը ղեկավարում են Զավեն Քոլոյանը և Գևորգ Թամամյանը:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը լրացնել ստորև նշված դիմում - հարցաթերթիկը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Կրթաթոշակի համար դիմելու դեպքում անհրաժեշտ է կցել նաև CV-ն, 1 երաշխավորող նամակ (recommendation letter) և հիմնավորում (cover letter):

https://forms.gle/BaatJBJax6JpDWA36

Նախնական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրի սկիզբը՝ 2021թ. հոկտեմբերի 1-ին: