Ոսկրերի քաղցկեղն ամենից հաճախ հանդիպում է երեխաների եւ երիտասարդների շրջանում (10-30 տ.):

Սովորաբար նորագոյացություններն առաջանում են ձեռքերի կամ ոտքերի ոսկորների մեջ եւ մեծանալով՝ սպանում ոսկորների առողջ բջիջները, տարածվում մարմնի այլ հատվածներում եւս:

Ոսկրերի քաղցկեղի ամենից տարածված տեսակը օստեոսարկոման է: Սա հանդիպում է երեխաների եւ երիտասարդների մոտ, իսկ 40-ն անց մարդկանց մոտ սովորաբար հանդիպում է ոսկրերի քաղցկեղի մեկ այլ տեսակ՝ խոնդրոսարկոմա:

Ոսկրերի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը մեծանում է այն երեխաների կամ երիտասարդների մոտ, որոնք կոտրվածքների պատճառով մետաղական իմպլանտներ են կրում ոսկորներում:

Քաղցկեղի այլ տեսակների բուժման նպատակով կիրառվող ճառագայթի մեծ չափաբաժինը եւ որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են ոսկրերի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Սա հատկապես այն պացիենտներին է վերաբերում, որոնց ոսկորները դեռ աճման փուլում են: Իսկ խոնդրոսարկոմայի ռիսկը մեծանում է տարիքի հետ:

Առաջին նախանշանները

Ոսկորների ցավն առաջին նախանշանն է: Այն սկզբում կարող է լինել մեղմ եւ անհետանալ, սակայն հետո վերածվել սուր ցավի: Իհարկե, որոշ դեպքերում այդ ցավերը կարող են պայմանավորված լինել այլ հանգամանքներով: Ամեն դեպքում, կարեւոր է ժամանակին բժիշկի դիմելը:

Այլ նախանշաններից են՝

  • կոտրվածքներ (նորագոյացությունները փխրուն են դարձնում ոսկորները, ինչի արդյունքում դրանք հեշտ կոտրվում են)
  • գիշերային քրտնարտադրություն
  • ոսկորի տակ ուռածություն եւ կարմրություն
  • առանց պատճառի քաշի նվազում
  • գերհոգնածություն

Նմանատիպ գանգատների դեպքում անհրաժեշտ է այցելել բժիշկի, որը համապատասխան հետազոտությունների միջոցով կնշանակի բուժում:



Աղբյուրը՝  WebMd.com