Երեւի բոլորն էլ լսել են «քթի միս» արտահայտությունը, սակայն քչերին է հայտնի, թե իրականում ինչ է դա:
«Քթի միսն» ադենոիդային հյուսվածք է. դա այն նույն հյուսվածքն է, ինչից կազմված են նշիկները:
Ադենոիդային հյուսվածքներն առկա են բոլոր երեխաների մոտ եւ լինում են երեք աստիճանի: Առաջին աստիճանի ադենոիդները խոչընդոտ չեն ստեղծում մարդու համար, սակայն երկրորդ եւ երրորդ աստիճանի ադենոիդները կարող են առաջացնել՝
- ականջի տարբեր բորբոքումներ
- լսողության խնդիրներ
- քթից անընդհատ արտադրություն
Խնդիրը շտկվում է կա՛մ վիրահատական, կա՛մ կոնսերվատիվ բուժման եղանակով:
Շնչել քթո՞վ, թե՞ բերանով
Հաճախ այնպես է պատահում, որ «քթի միսը» կամ սուր շնչառական հիվանդությունները թույլ չեն տալիս մեզ լիարժեք շնչել քթով, եւ շատերն սկսում են շնչել բերանով, բայց արդյոք դա ճի՞շտ է:
Պարզվում է՝ ճիշտը քթով շնչելն է: Քթի միջոցով օդը տաքանում է, խոնավանում եւ մաքրվում ինֆեկցիաներից:
Քթային շնչառությունն ունի հետեւյալ առավելությունները՝
- ավելի քիչ գլխացավեր
- հանգիստ քուն
- սրտի հետ կապված ավելի քիչ խնդիրներ
Իսկ ինչո՞վ է վատ բերանով շնչելը.
Բերանով շնչելը կարող է ֆարինգիտների, լարինգիտների, անգինաների, բրոնխիտների առաջացման պատճառ դառնալ:
Աղբյուրը՝ Doctors.am